ՌԴ ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել Իտալիայի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդի օգնականին
Ապրիլի 26-ին Մոսկվայում Իտալիայի դեսպան Պ. Տերաչանոն հրավիրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ նախարարությունում Իտալիայի դեսպանին նոտա է փոխանցվել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդի օգնական Կ. Պաչիֆիչին հայտարարվել է «անցանկալի անձ»՝ ի պատասխան Իտալիայի իշխանությունների անբարյացակամ և անհիմն գործողությունների՝ ընդդեմ Հռոմում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի:
Նշված աշխատակցին հանձնարարվում է 24 ժամվա ընթացքում լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը:










