Վաղը Լոռու մարզի Գեղասար համայնքում գործարկվելու է շչակ

16:12 • 26.04.21

Ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունը Գեղասար համայնքում իրականացնելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Խնդրում ենք չանհանգստանալ: