Ասադը զանգահարել է Պուտինին

16:15 • 26.04.21

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սիրիական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում՝ ներառյալ ռուսական պատվաստանյութերի մատակարարումը: Իր հերթին, Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ սիրիացի ժողովրդին ցուցաբերած համապարփակ աջակցության և օգնության համար:

Հայտարարության մեջ նշված է․ «Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեսակետներ փոխանակելիս՝ հատուկ ուշադրություն է դարձվել սահմանադրական հանձնաժողովի գործունեության շրջանակում միջսիրիական խաղաղ գործընթացի զարգացմանը»։

Բաշար ալ Ասադն անդրադարձել է նաև մայիսին կայանալիք Սիրիայի նախագահական ընտրությունների նախապատրաստություններին։