Միջազգային արևային դաշինքի ղեկավարը հայտնել է, որ «ՌԴ-ն «կանաչ» ջրածնի արտադրության ոլորտում կարող է առաջատար դառնալ»
Ռուսաստանը կարող է առաջատար դիրքեր զբաղեցնել «կանաչ» ջրածնի արտադրության ոլորտում: Այս մասին հայտարարել է Միջազգային արևային դաշինքի (ISA) ղեկավար Աջայ Մաթուրը:
«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում դաշինքը վերականգնվող էներգիայի աղբյուրներից մեկն է համարում «կանաչ» ջրածինը, որն առաջացել է արևի էներգիայի միջոցով ջրի տարրալուծմամբ: Միևնույն ժամանակ, այն ավելի հեշտ է տեղափոխել, և ավելի հարմար է օգտագործել տրանսպորտի և արդյունաբերության համար:
«Սա մի ոլորտ է, որտեղ Ռուսաստանը կարող է դառնալ առաջատար: Ռուսական հիդրոէլեկտրակայանները կարևոր դեր են խաղում ջրի էլեկտրոլիզի ոլորտում աշխարհի ձեռքբերումներում: Մենք նույնպես կցանկանայինք դասեր քաղել այդ փորձից», - ասել է Մաթուրը:
Նշենք՝ Միջազգային արևային դաշինքը տրամադրում է հատուկ հարթակ՝ արևային ռեսուրսներով հարուստ երկրների միջև համակարգման զարգացման համար՝ արևային էներգիայի օգտագործման և որակի բարձրացման ընդհանուր նպատակին հասնելու համար:










