ԱՄՆ դեղագործական ընկերությունները երկրի կառավարությանը կոչ են արել կանխել պատվաստանյութերի մշակման նորագույն տեխնոլոգիայի փոխանցումը ՌԴ-ին և Չինաստանին. Financial Times

11:17 • 26.04.21

ԱՄՆ դեղագործական ընկերություններն ուժեղացնում են ճնշումը ԱՄՆ կառավարության վրա՝ կոչ անելով չաջակցել հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտոնագրերի կասեցմանը:

Նրանց փաստարկներից մեկն այն է, որ նոր գիտական մեթոդները կարող են ընկնել Չինաստանի և Ռուսաստանի ձեռքը, գրում է Financial Times-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ լոբբիստները նախազգուշացրել են Սպիտակ տան պաշտոնյաներին, որ Մոսկվան և Պեկինը, ենթադրաբար, կարող են սեփական շահերին ծառայեցնել այն հարթակը, որն օգտագործում են Pfizer և Moderna ամերիկյան ընկերությունները՝ իրենց պատվաստանյութերն արտադրելու համար:

Նշվում է՝ մատրիցա ռիբոնուկլեինաթթվի (mRNA) հիմքով պատրաստված դեղամիջոցը պատվաստանյութերի մշակման ոլորտում համեմատաբար նոր մոտեցում է, որն առաջին հերթին լայնորեն կիրառվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ: Պատվաստանյութը մշակողներն ակնկալում են, որ ապագայում վրա հիմնված դեղամիջոցները կարող են ցույց տալ իրենց արդյունավետությունը մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում: