Սահմանադրական դատարանը մտել է խորհրդակցական սենյակ և չի կարողանում դուրս գալ

16:54 • 27.04.21

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Գասպարյանը գրառում է արել, որում անդրադառնում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից 2020 թվականի օգոստոսին ներ­կայացված դիմումի քննությանը։ Գրառումը՝ ստորև․

«Սահմանադրության և օրենքի խախտումներից ու ձգձգումներից հետո ապրիլի 2021-ի 20-ին Սահմանադրական դատարանն սկսեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից 2020 թվականի օգոստոսին ներ­կայացված դիմումի քննությունը։

Հիշեցնենք, որ պատգամավորները ՍԴ-ում վիճարկում են 2020 թվա­կա­նի սահմանադրական փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունելու գործ­ընթացի սահմանադրականության հարցերը, այն է՝ այդ փոփոխությունները Ազ­գա­յին ժողովը չէր կարող ընդունել առանց ՍԴ դիմելու և նրա համապատասխան որոշ­ման, ինչպես նաև հանրապետության նախագահը պետք է ստորագրեր և հրա­պա­րակեր սահմանադրական փոփոխությունները։

Սակայն, ՍԴ-ի պատմության մեջ գրանցվել է աննախադեպ իրավիճակ։ ՍԴ-ն արդեն մեկ շաբաթ է՝ խորհրդակցական սենյակում է՝ չի կարողանում որոշում կայաց­նել և այդ պատճառով չի կարողանում այլ գործեր ևս քննել։ Նշանակված նիստերը հա­մար­վում են չկայացած։ Պատճառների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության ձևա­վորած ՍԴ-ի կազմը ի զորու չէ այդ իշխանության խախտումների դեմ որոշում կա­յացնել և դա պարզ է նաև այն պատճառով, որ օբյեկտիվ որոշում կայացնելու և դա պարզ է նաև այն պատճառով, որ օբյեկտիվ որոշում կայացնելու դեպքում այդ կազմը կորոշվի նաև իր հակասահմանադրական լինելու հարցը։ Այլ կերպ՝ ՍԴ-ի անօրինական կազմը չի կարող և ցանկություն չունի լինել անկախ և անաչառ, պրոֆե­սիո­նալիզմի մասին խոսելն ավելորդ է»։