Բիլ Գեյթսը դեմ է «պատվաստանյութերի բանաձևերը» զարգացող երկրներին փոխանցելու գաղափարին

12:19 • 27.04.21

Microsoft-ի համահիմնադիր և միլիարդատեր Բիլ Գեյթսը Sky News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «պատվաստանյութերի բանաձևերը» չպետք է փոխանցվեն զարգացող երկրներին։

Հարցին, թե արդյոք կարևոր է համարում «մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենքը չեղարկելու և պատվաստանյութերի բանաձևերն ամբողջ աշխարհին փոխանցելու գաղափարը», միլիարդատերը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, մարդիկ շատ լուրջ են վերաբերվում պատվաստանյութերի անվտանգությանը։ Այդ պատճառով պատվաստանյութի տեղափոխումը, ինչը երբևէ տեղի չի ունեցել, օրինակ՝ Johnson & Johnson-ի գործարանից Հնդկաստան, կարող է միայն մեր դրամաշնորհների և փորձի շնորհիվ տեղի ունենալ»,- հայտարարել է Գեյթսը։

Նրա խոսքով՝ այս առումով հարցը ոչ այնքան մտավոր սեփականությունն է, այլ այն, որ յուրաքանչյուր արտադրական գործընթաց պետք է «իրականացվի խիստ հսկողության ներքո»։

Նշվում է, որ Գեյթսի խոսքերը քննադատությունների ալիք են բարձրացրել հանրության շրջանում։