Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետի և մարզի դատախազի միջև միջադեպ չի եղել․ ՔԿ

15:05 • 27.04.21

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հերքում «Armlur.am» կայքում հրապարակված լուրը։ Հաղորդագրությունում ասվում է․

«2021թ. ապրիլի 27-ին «Armlur.am» կայքում հրապարակվել է հոդված՝ «Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն» վերտառությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նման միջադեպ տեղի չի ունեցել: Տեղեկությունը հերքել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը:

Կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հանրությանը մոլորեցնելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն»: