Վանդալիզմ ու նամազ՝ հայկական եկեղեցիներում. մենք առերեսվում ենք մշակութային ցեղասպանությանը (տեսանյութ)

19:41 • 27.04.21

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների քանդակները։ Եկեղեցու քանդակների հետ կռիվ տալուց բացի ադրբեջանցի զինվորականները հրճվում են՝ հայկական գերեզմանատներում շիրմաքարերի հետ կռիվ տալով։

Հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի խոսքով՝ թշնամին հետևողականորեն վերացնում է մեր ինքնության վավերագիրը։

«Մեր աչքի առջև ցայտուն օրինակ ունենք, թե ինչպես Թուրքիայում վերացրին հայկական հետքը։ Դա թշնամու ցեղասպան քաղաքականությունն է»,- ասաց Գալստյանը:

Նա պատմում է՝ Շուշիում ունեցել ենք 3 պետական թանգարան՝ երկրագիտական, պատմության ու գորգերի, իսկ թշնամուն հանձնված մյուս տարածքներում՝ 10 պետական թանգարան ու 12 մասնավոր հավաքածու:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀեղինակԱնի Սողոյան
Վանդալիզմ ու նամազ՝ հայկական եկեղեցիներում. մենք առերեսվում ենք մշակութային ցեղասպանությանը (տեսանյութ)