Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին Opel Combo մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. մեկ անձ հոսպիտալացվել է. shamshyan.com

20:55 • 27.04.21

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ, 30-ամյա  Գառնիկ Մովսիսյանը իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Արարատ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: