Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

11:18 • 27.04.21

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ։

Արամ Սուքիասյանը նախկինում զբաղեցել է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: