Կանադայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Կանադայի Նունավուտ կոչվող տարածքում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին, գրում է RT-ն:
Նշվում է, որ նավի վրա եղել են անձնակազմի երկու անդամներ և վայրի բնության մեջ մասնագիտացած կենսաբան: Թռիչքն իրականացվել է Լանկաստերի նեղուցում սպիտակ արջերի պոպուլյացիայի հետազոտության համար:
Ավելի վաղ Մեքսիկայի Ապոդակա համայնքում, ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ էր զոհվել:










