Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2.5 միլիոնը. RT
Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2.5 միլիոնը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարի տեղակալ Ուգո Լոպես Գատելին:
Փոխնախարարը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2 516 905-ի:
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մեքսիկայում գերազանցել է 215 հազարը:
Նշվում է, որ երկրում վիրուսից ապաքինվել է 1.85 միլիոն մարդ:










