Բժիշկները պարզել են Մարադոնայի մահվան հանգամանքները

10:20 • 27.04.21

Բժիշկները պարզել են լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան ճշգրիտ ժամանակը. նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու փորձի ժամանակ նա արդեն մի քանի ժամ է, ինչ մահացել էր: Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը՝ վկայակոչելով այն բժշկական հանձնաժողովի տվյալները, որը ձևավորվել թր մարզիկի մահվան պատճառները պարզելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին, ժամը 04:00-ից  06:00-ն ընկած ժամանակահատվածում, քնած ժամանակ: Դա հակասում է ֆուտբոլիստի մոտ կանչված բժիշկների գործողություններին, ինչպես նաև վկաների ցուցմունքներին: Դեպքի վայր ժամանած բժիշկը մահը հայտարարել է 13:15-ին, մինչ այդ Մարադոնային 45 րոպե փորձել են տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Նրա մարմինը արդեն սառն էր, ասվում է եզրակացության մեջ:

Բացի այդ, Դայանա Մադրիդը` բուժքույրերից մեկը, որը մասնակցում է գործին, կեղծ ցուցմունք է տվել առ այն, որ Մարադոնան արթնացել է առավոտյան:

Հանձնաժողովը նաև նշել է, որ Մարադոնային չեն ցուցաբերել անհրաժեշտ խնամք ու բուժում, ինչը կարող էր հանգեցնել մահվան: Հայտնի ֆուտբոլիստը տառապում էր կարդիոմիոպաթիայով, բայց բժիշկները նրան չէին վերաբերվել որպես սրտի հիվանդություն ունեցող հիվանդի, ասված է զեկույցում:

Բացի այդ, նրա մարմնի տարբեր մասերը ուռած են եղել, նա երեք օր անընդմեջ քնած է եղել:

Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին, նա 60 տարեկան էր: Ներկայուս Արգենտինայում ուսումնասիրում են ֆուտբոլիստի մահվան պատճառները, գործում ներգրավված է 7 մարդ: