Հնդկաստանի իշխանությունները երկրի բնակիչներին խորհուրդ են տվել տանը դիմակ կրել

09:48 • 27.04.21

Հնդկաստանի բնակիչներին հորդորում են տանը բժշկական պաշտպանիչ դիմակներ կրել, հատկապես եթե ընտանիքում կորոնավիրուսով հիվանդ կա, գրում է NDTV հեռուստաալիքը:

Ինչպես նշել է խմբի ղեկավար, պատվաստանյութերի հարցերով վարչապետ Նարենդրա Մոդիի խորհրդարական բժիշկ Վինոդ Պոլը, եթե տանը կա COVID-19-ի հաստատված դեպք, ապա մյուս բնակիչների համար կարևոր է դիմակներ կրել նույնիսկ տան ներսում, քանի որ վիրուսը կարող է տարածվել, ու նրանք ևս կարող են դառնալ վարակակիր:

«Ժամանակն է սկսել դիմակներ կրել նաև մեր տներում: Մենք նախկինում խոսում էինք դրանք տնից դուրս կրելու մասին, բայց քանի որ վարակը տարածվել է, ավելի լավ է, եթե մեր տներում սկսենք դիմակներ կրել, երբ ինչ-որ մեկի հետ շփվում ենք»,- ասել է Պոլը:

Նշենք՝ Հնդկաստանում հինգերորդ օրն անընդմեջ վարակակիրների թվի օրական աճը ռեկորդային բարձր է: Անցած օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 352 991 նոր դեպք: