Ճապոնիայում պայթյուն Է տեղի ունեցել զբոսանավակի վրա
Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում պայթյուն Է տեղի ունեցել զբոսանավակի վրա: Ապրիլի 27-ին այդ մասին հայտնել Է երկրի հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանրային հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Մոտոբու քաղաքի նավահանգստում: Ի
նչպես հայտնել են ոստիկանությունում, պատահարի հետևանքով տուժել Է մի քանի մարդ: Պատահարի հանգամանքները պարզվում են: Հայտնում են, որ պայթյունի պահին նավակը կառանված Է եղել:










