Հրվ․ Կորեան Փհենյանին կոչ է արել կատարել ստանձնած պարտավորությունները և վերսկսել բանակցությունները

16:37 • 27.04.21

Հարավային Կորեայի միավորման նախարար Լի Ին Յոնը միջկորեական «Փհանմունչժոմի խաղաղության հռչակագրի» 3-րդ տարեդարձի առթիվ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությանը կոչ է արել կատարել հռչակագրով ստանձնած պարտավորությունները և վերսկսել բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Յոնհապ» գործակալությանը։

Նախարարն այս մասին հայտարարել է «Փհանմունչժոմի խաղաղության հռչակագրի» 3-րդ տարեդարձի առթիվ անցկացված միջոցառման ժամանակ։ Հռչակագիրն ընդունվել է Կորեական երկու պետությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում՝ 2018 թվականի ապրիլի 27-ին։ Լի Ին Յոնը շեշտել է, որ Հարավային Կորեան պատրաստ է վերսկսել բանակցությունները ԿԺԴՀ-ի հետ «ցանկացած հարցի շուրջ, ցանկացած պահի և ցանկացած վայրում»։

Նախարարը նշել է, որ միայն երկխոսության և համագործակցության միջոցով կկարողանան հասնել իսկական խաղաղության և հույս հայտնել, որ բանակցային գործընթացը շուտով կվերսկսվի։

Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ հռչակագիրը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 27-ին Փհանմունչժոմում ՝ ԱՄՆ-ի և Կորեայի Ժողովրդա–դեմոկրատական հանրապետության միջև կայացած առաջին գագաթնաժողովի արդյունքում։ Սակայն ավելի ուշ գործընթացը փակուղի է մտել՝ Հանոյում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի և Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալ Թրամփի միչև կայացած 2-րդ գագաթնաժողովի տապալումից հետո։