Թուրքական կուսակցությունը ԱՄՆ-ին կոչ է արել Ղրիմը ռուսական ճանաչել
Անկարայում «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ներկայացուցիչները ամերիկյան դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ առաջարկել են Ղրիմը ռուսական ճանաչել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին գրում է RT-ն:
Երկրի կառավարությանն ուղղված կուսակցության դիմումում, որը ընթերցել է քաղաքական ուժի գլխավոր քարտուղար Օզգուր Բուրսալին, նշվում է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ի պատասխան «Բայդենի հարձակման»:
Կուսակցությունը կոչ է արել 15 օրվա ընթացքում հեռացնել ամերիկացի զինվորականներին Թուրքիայից:
«Ղրիմը և Աբխազիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի (ինքնահռչակ) Թուրքական հանրապետությունը ճանաչելու համար պետք է դիվանագիտական շփումներ սկսվեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ», - նշվում է դիմումի մեջ:
Ապրիլի 24-ին Սպիտակ տունը հրապարակել էր Բայդենի պաշտոնական հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
2020-ի հունիսին «Վաթան» կուսակցությունը ներկայացրել էր Սևծովյան-Միջերկրածովյան բարեկամության և խաղաղության ծրագիր, որն իր մեջ ներառում է Ղրիմի ճանաչումը որպես ռուսական:
Ղրիմը դարձավ Ռուսաստանի մարզ 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեից հետո, երբ բնակիչների մեծ մասը կողմ էր քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:










