Ուկրաինան պատրաստվում է անցնել նորագույն միջուկային ռեակտորների

04:55 • 27.04.21

Ուկրաինան նախատեսում է անցնել նորագույն միջուկային ռեակտորների օգտագործմանը: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման հայտարարություն է արել Կիևում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպման ժամանակ, գրում է Gazeta.ru-ն: 

Հայտարարության համաձայն՝ Զելենսկին հանդիպման ժամանակ նշել է, որ Ուկրաինան մտադիր է «անցնել վերջին ատոմային ռեակտորների, այդ թվում ՝ փոքր մոդուլային SMR-160 ռեակտորների օգտագործմանը», քանի որ «նպատակ ունի SMR-160-ի համար երկրում տեղայնացնել տեխնոլոգիական արտադրությունը»:

Քաղաքական գործչի խոսքով՝ պետությունն աշխատում է միջուկային արդյունաբերության զարգացման ուղղությամբ ՝ էներգետիկ անվտանգությունն ապահովելու և «ազգային էներգետիկ համակարգը Եվրամիության էներգահամակարգի հետ համամիացնելու համար»:

Զելենսկու և Գրոսիի հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, Չեռնոբիլի վթարի 35-րդ տարելիցին: