Քանի որ այսուհետ թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, նրանց լրացրած էլ. դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարման վրա. Արցախի սոցապ նախարարություն

10:07 • 28.04.21

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, ի գիտություն այն թոշակառուների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են, պարզաբանում 1 տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Պարզաբանում ենք. քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ՝ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը:

Բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը»: