Մայամիի օդանավակայանում ուղևորները ծեծկռտուք են սարքել օդանավում տեղերի անբավարարության պատճառով (տեսանյութ)  

12:00 • 28.04.21

ԱՄՆ Մայամի քաղաքի միջազգային օդանավակայանում ուղևորները զանգվածային ծեծռտուք են սարքել ինքնաթիռում տեղերի անբավարարության պատճառով:

Ինչպես փոխանցում է New York Post-ը, վիճաբանությունը սկսվել է, երբ 4 երիտասարդ սպասելիս են եղել American Airlines ընկերության օդանավին, որը չվերթի էր պարտրաստվում:

Նշվում է, որ օդանավում միայն երեք ազատ տեղ է եղել, ինչն էլ կռվի պատճառ է դարձել: Ավիաընկերության ներկայացուցիչն ուղևորներին առաջարկել է սպասել մյուս ինքնաթիռին կամ նրանցից մեկը պետք է սպասեր, երեքը` թռչեին:

Ինչ-որ պահի երիտասարդները կռվի են բռնվել այդ չվերթի այլ ուղևորների հետ, որոնք կանգնած էին գրանցման տաղավարի մոտ:  Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկու խումբ մարդիկ հարվածներ հասցնում միմյանց:

Աղբյուրի տվյալներով` ծեծռկռտուքը հրահրած երիտասարդներից մեկին բերման են ենթարկել, մյուս երեքը հետախուզման մեջ են գտնվում: