Բայդենն առաջին անգամ ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, հաղորդում է ТАСС-ը:
Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ ներկաների թիվը 10 անգամ քիչ է լինելու:
Նախագահ Բայդենի ելույթը կմեկնարկի ապրիլի 28-ի լույս 29-ի վաղ առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 05:00-ին:
Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում ԱՄՆ նախագահը, ըստ ավանդույթի, ամենամյա ուղերձ են հղում երկրի ընթացիկ վիճակի մասին, բայց քանի որ Բայդենը նախագահի պաշտոնը ստանձնել է միայն հունվարի 20-ին, նախորդ տարվա ամփոփիչ ելույթ ուղերձն իրենից չի ներկայացնելու: Նախագահը, որպես այդպիսին, պետք է պարզ ձևով ներկայացնի տարբեր ոլորտներում երկրի հետագա տեսլականը:










