Կորոնավիրուսային ճգնաժամ Հնդկաստանում․ զոհերն այնքան շատ են, որ «դիակիզարաններ» են «կառուցվում» Դելիի տարբեր հատվածներում (լուսանկարներ)

17:14 • 28.04.21

Հնդկաստանի Դելի քաղաքում դիակիզարանները «հեղեղված են» կորոնավիրուսի հետևանքով մահացածների մարմիններով, ուստի երբեմն մարդիկ ստիպված են լինում իրենց հարազատներին դիակիզելու արարողությունը կատարել դիակիզարաններից դուրս՝ այնտեղ, որտեղ հնարավոր է, գրում է The Guardian-ը։

Ինպես նշում է պարբերականը, դիակիզարանների աշխատակիցներն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ սգացող հարազատները ստիպված են լինում մինչև 20 ժամ սպասել իրենց բարեկամի դիակիզման արարողությունը կազմակերպելու համար։

Դելիում արված և համացանցում հայտնված լուսանկարներում երևում է հանպատրաստից դիակիզարանի վերածված ավտոկայանատեղիում վառված տասնյակ խարույկներից բարձրացող ծուխը:

«Մարդիկ շարունակում են մահանալ, մահանալ, մահանալ»,- ասել է դիակիզարանի աշխատակիցը, որի խոսքով՝ օրական ավելի քան 100 դիակիզում է համակարգում։

Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 17 միլիոն մարդ․ երկրում հիվանդության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 201 187-ը։

Հիվանդության դեպքերի թռիչքային աճի ֆոնին համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս կորոնավիրուսի զոհերի մարմինները դիակիզելու ընթացքում մարմիններից գոյացած շարքերը։

India Covid: Delhi builds makeshift funeral pyres as deaths climb - BBC NewsIndia tops 200,000 dead amid coronavirus surge | News | DW | 28.04.2021Oxygen runs low during India's Covid crisis – photo essay | India | The  GuardianIndia's Covid crisis: Delhi crematoriums forced to build makeshift pyres |  India | The GuardianUS deploying vaccine materials, PPE to India amid COVID crisis - ABC NewsMass cremations begin as India's capital faces deluge of COVID-19 deaths |  Reuters