Հնդկաստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

12:50 • 28.04.21

Հնդկաստանի հյուսիսարևելյան Թեզպուր քաղաքից 54 կիլոմետր հեռավորության վրա 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Interfax.ru լրատվական կայքը՝ հղում տալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղի տարածած հաղորդագրությանը:

Տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը Բութանի սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա է․ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է «ավերիչ»։

Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6 մագնիտուդ։