Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել
Պաղեստինի ծայրահեղական ուժերը Գազայի հատվածից 2 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք պայթել են Գազայի սահմաններին մոտ՝ չհասնելով նպատակակետին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի Զինված Ուժերի տարածած հաղորդագրությանը:
Գազայի հատվածից, ըստ իսրայելական բանակի հաղորդած տվյալների, ապրիլի 23-24-ն ընկած ժամանակահատվածում 36 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 6-ը իսրայելական «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը որսացել էր:
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ մյուս հրթիռներն ընկել էին սահմանային անվտանգ հատվածում:
Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանակից շրջաններում, հրթիռային հարվածների ժամանակ օդային տագնապի ազդանշան է միացել:










