Մահացել է դեպի Լուսին առաջին առաքելության մասնակից Մայքլ Քոլինսը

23:35 • 28.04.21

ԱՄՆ-ում մահացել է տիեզերագնաց Մայքլ Քոլինսը, որը մասնակցել է դեպի Լուսին առաջին թռիչքին: Նա մահացել է կյանքի 91-րդ տարում`քաղցկեղից: Այս մասին թվիթերում հայտնել է Քոլինսների ընտանիքը:

«Մենք ցավով ենք հայտնում, որ մեր սիրելի հայրն ու պապը մահացել է այսօր քաղցկեղի դեմ պայքարից հետո: Նա իր վերջին օրերն անցկացրել է ընտանիքի անդամներով շրջապատված` խաղաղության մեջ»,-ասված է հայտարարության մեջ:

Տիեզերագնաց Մայքլ Քոլինսը «Ապոլոն 11»-ի առաջին լուսնային արշավախմբի անդամ է:

Տիեզերանավը Լուսնի վրա առաջին վայրէջքն է կատարել 1969 թվականի հուլիսի 20-ին: Այնուհետև տիեզերանավի հրամանատար Նիլ Արմսթրոնգը և լուսնային մոդուլի օդաչու Էդվին Օլդրինը վայրէջք են կատարել Երկրի արբանյակի մակերեսին:

Մայքլ Քոլինսը գտնվում էր շրջագծային ուղեծրում` տիեզերանավի հրամանատարական մոդուլում: