«Microsoft» ընկերության մաքուր շահույթը 2021 թ. առաջին եռամսյակում նախոր տարվա համեմատ աճել է 44%-ով

07:12 • 28.04.21

«Microsoft» ընկերության հասույթը 2021 թ. առաջին եռամսյակում հասել է 41.7 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19%-ով, հաղորդում է ТАСС-ը:

Մաքուր եկամուտը կազմել է 15.5 մլրդ դոլար՝ աճելով 44%-ով: 

Ընկերության բոլոր ցուցանիշները գերազանցել են փորձագետների սպասելիքները և շատ ավելի են աճել:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սատիա Նադելլան նշել է, որ իրենց ֆինանսական հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են ամպային տեխնոլոգիաների պահանջարկի մեծ աճով: