Ֆրանսիան ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությունը
Ռուս և ֆրանսիայի դիվանագետները Փարիզում կայացած բանակցությունների արդյունքում կարևորել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու՝ Մոսկվայի նախաձեռնությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Փարիզում հանդիպել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Մ. Բոգդանովը և Ֆրանսիայի նախագահի՝ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի գծով խորհրդական Պ. Դյուրելը:
Կողմերը նաև անցկացրել են Աֆրիկայի հարցերով երկկողմ աշխատանքային խմբի առաջին նիստն ու քննարկել աֆրիկյան աշխարհամասի մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:










