Ճապոնացին ծննդյանը հնարավորինս շատ նվերներ ստանալու համար միաժամանակ ռոմանտիկ հարաբերություններ է սկսել 35 տարբեր կանանց հետ (լուսանկարներ)

16:02 • 29.04.21

Ճապոնիայում ձերբակալվել է մի տղամարդ, որը շահույթ ստանալու նպատակով միաժամանակ 35 կնոջ հետ ռոմանտիկ հարաբերություններ է սկսել: «Սերիական ժամադրող» մականունով հայտնի ճապոնացին խոստովանել է, որ այս կերպ հույս է ունեցել ավելի շատ նվերներ ստանալ իր ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Daily Mail-ը:

39-ամյա Տակաշի Միգայավան, որն անօթևան է, Կանզայի փողոցներում ցնցուղագլխիկներ վաճառելիս  հանդիպել է միայնակ աղջիկների: Նա հմայել է նրանց ու հայտնել իր լուրջ մտադրությունների մասին և նույնիսկ խոստացել է ամուսնանալ նրանց հետ: 

Միևնույն ժամանակ, նա ընկերուհիներից ոմանց իր ծննդյան օրն է ասել: Հետաքրքիրն այն է, որ կանանցից մեկին նա ասել է, թե ծնվել է փետրվարին, մյուսին՝ հունիսին, իսկ երրորդին՝ ապրիլին, չնայած այն հանգամանքին, իրականում ծնվել է նոյեմբերի 13-ին:

Պարբերականի տեղեկություներով՝ տղամարդուն ընդհանուր առմամբ հաջողվել է մոտ 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվերներ ստանալ: Ավելի հաճախ, նրա «սիրելիները» իրեն գումար կամ հագուստ են նվիրել:

Բայց քանի որ ճապոնացու կողմից խաբված կանանց թիվն աստիճանաբար ավելացել է, նրանք շուտով սկսել են տեղեկանալ միմյանց գոյության մասին: Հետո նրանց մոտ «Զոհերի ասոցիացիա» կոչվող համայնք ստեղծելու գաղափար է ծնվել, որի նպատակն է եղել համախմբել խարդախի  գործողությունների հետևանքով տուժած անձանց: 2020 թվականի փետրվարին նրանք հավաքական գրություն են ուղարկել ոստիկանություն և օգնություն խնդրել: Ավելի ուշ Տակաշի Միգայավան ձերբակալվել է և մեղադրվել խարդախության համար: 

Serial dater Takashi Miyagawa, 39, (pictured) has been arrested in Japan after seeing 35 different people at the same time and receiving gifts and cards from all of themThe part-time worker, of no fixed abode, from the Japanese region of Kansai, had told each of the women he had been dating that his birthday was on a different dateIn one case, the Miyagwa told a 47-year-old lover that his birthday was on February 22, when it was actually November 13. Another victim, 40, said he told her his birthday was in July, while a 35-year-old woman said she thought it was April. Pictured: Some of the women that filed the complaint against MiyagawaCombined, the women have accused Miyagawa of swindling them out of £665 worth of birthday presents, clothes, and cash