Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարն ուղիղ եթերում պատահմամբ քննադատել է երկրի ղեկավարին

15:56 • 29.04.21

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի աշխատակազմի ղեկավարն ուղիղ եթերի ժամանակ պատահմամբ հայտնել է, որ դեմ է երկրի ղեկավարի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցմանը՝ նշելով, որ վախենում է Բոլսոնարուի կյանքի համար, որը հրաժարվում է պատվաստվել, գրում է Daily Beast-ը։

Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Լուիս Էդուարդու Ռամոսը երկրի առողջապահության խորհրդի նիստի ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ հուսահատորեն «փորձել է համոզել նախագահին պատվաստվել կորոնավիրուսի դեմ»։

«Այս վիրուսի պատճառով չենք կարող կորցնել նախագահին։ Այս պահին նրա կյանքը վտանգված է։ Նա 65 տարեկան է»,- ասել նա։

Նշենք, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի հարցում որդեգրած դիրքորոշման համար բազմիցս հայտնվում է քննադատությունների թիրախում։