Պատրուշևը և ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները

10:52 • 29.04.21

ՀԱԿՊ երկրների անվտանգության խորհուրդների (ԱԽ) քարտուղարները, այդ թվում ՌԴ-ի ԱԽ-ի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև պետությունների փոխգործակցության հարցերը Հավաքական անվտագնության պայմանագի կազմակերպության շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատրուշևը և կազմակերպության երկրների՝ նրա աշտոնակիցները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ անցկացնելու համար: