Փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ «Аstrazeneca»–ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

10:26 • 29.04.21

Մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն, ընդ որում՝ այսօր ունենք հետևյալ պատվաստանյութերը՝ «Аstrazeneca», «Sputnik V» և առաջիկայում պատրաստվում եք պատվաստանյութ ստանալ Չինաստանից: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի քաղաքացիների կյանքին, Կառավարությունն այդ պատվաստանյութը չի ընդունի:

«Փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ «Аstrazeneca»–ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են և որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել»,- ասաց նա և նշեց, որ «Аstrazeneca»–ի շուրջ շատ շահարկումներ կան:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն:

«Այս պահի դրությամբ պատվաստված 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է, քանի որ ամբողջ աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է»,- ասաց նա և հավելեց, որ պատվաստվելը շուտով պարտադիր է լինելու ճամփորդություների համար: