ԱՄՆ-ում ոստիկանությունը «ձերբակալել» է մայրուղու վրա հսկայական խցանման պատճառ դարձած ալիգատորին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի ոստիկանությունն ալիգատորի է «ձերբակալել»՝ կենդանու թաթերը կապելով կպչուն ժապավենով, քանի որ այն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատված և ամբողջ մայրուղու խցանման պատճառ դարձել: Դրանից հետո իրավապահներն անշարժացած սողունին տեղափոխել են մեքենա, հայտնում է ABC հեռուստաալիքը:
Նշվում է՝ գրեթե 2,5 մետր երկարությամբ ալիգատորը դուրս էր եկել ճանապարհի վրա և դարձել մեծ խցանման «մեղավորը»: Դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները և կենդանիների վերահսկման ծառայությունը:
Նրանց հիմնական նպատակն ալիգատորին ճանապարհից հեռացնելն էր՝ առանց նրան վնասելու, բայց նա չի ցանկացել էր հեռանալ և միայն շարժվել է մայրուղով: Հետո որոշվել է, որ «հանցագործին պետք է ձեռնաշղթաներ հագցնել»:
Հինգ աշխատակից կարողացել է բռնել փեռքից անընդհատ պլստացող և դիմադրող սողունին, և ի վերջո հաջողվել է կապել նրա թաթերը և տեղավորել պիկապ բեռնատարի հետնամասում:
Կոկորդիլոսը տեղափոխվել է անվտանգ ափամերձ տարածք, որտեղից էլ մտել է ջուրը:











