Ես Թագուհի Ղազարյանին դեռ չեմ ճանաչում. «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ իմքայլական պատգամավորի մասին (տեսանյութ)

16:59 • 29.04.21

Ես Թագուհի Ղազարյանին դեռ չեմ ճանաչում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե խմբակցության ներսում բոլորը կամ օրինակ՝ Թագուհի Ղազարյանը արդյոք ունա՞կ են օրենքներ մշակելու:

Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է, որ շատերը պատահականության սկզբունքով են հայտնվել խորհրդարանում, Ասլանյանը պատասխանեց. «Դուք, եթե այդպես եք գտնում, նրան այդ հարցը տվեք, դուք իմ սենյակում եք նստած, ես իմ մասով կարող եմ պատասխանել»:

Անդրադառնալով պատերազմի ավարտի արդյունքի և իշխանականների մեղավորության հարցին՝ պատգամավորը շեշտեց, որ տեղի ունեցածը կապիտուլացիա չէ: «Դուք ճիշտ չեք ասում, հասկանում եմ, որ անպայմանորեն ուզում եք այն, ինչ ուզում եք»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վախերի, թիկնազորով շրջելու և մարզեր թաքուն այցերի մասին՝ Հակոբյանը շեշտեց, որ որևէ երկրի ղեկավար իր երկրում շրջելու դեպքում չի տեղեկացնում մարդկանց: «Նա զորքով չի շրջում, դա ձեր երևակայության մեջ է, գնացեք Փաշինյանին հարցրեք, թե նա անվտանգության խնդիր ունի, թե ոչ»,- ասել է Ասլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում