Գերմանիայում AstraZeneca-ով պաստվաստվելուց հետո 32-ամյա կին է մահացել
Գերմանիայում AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու պատճառով առաջացած կողմնակի բարդություններից մի կին է մահացել:
Այս մասին այսօր հայտարարել են երկրի Հերֆորդի շրջանի իշխանությունները՝ վկայակոչելով դիահերձման արդյունքները, գրում է WDR-ը:
Նշվում է՝ կինը մահացել է դեղամիջոցը ստանալուց մի քանի օր անց:
Գրեյֆսվալդի համալսարանի իմունաբանության և փոխներարկումների ինստիտուտի մասնագետները հայտնել են, որ 32-ամյա կնոջ մոտ պատվաստանյութի նկատմամբ իմունային արձագանքը ճակատագրական է եղել: Դիահերձումը ցույց է տվել, որ կինը մահացել է գլխուղեղի արյունազեղման հետևանքով արյան մակարդելիության խանգարման պատճառով:










