Իմ պաշտոնավարման մեկնարկից հետո ԱՄՆ-ն կրկին «շարժման մեջ է». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ իր լիազորությունների մեկնարկից հետո երկիրը կրկին սկսեց շարժվել: ԱՄՆ նախագահն այս մասին խոսել է Կոնգրեսում իր ելույթի ժամանակ, որը տարածել է Սպիտակ տունը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր նախագահությունից 100 օր անց կարող է քաղաքացիներին զեկուցել, որ Միացյալ Նահանգները «նորից շարժման մեջ է»:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն «աղետը վերածում է հնարավորության, ճգնաժամը՝ շանսի, ձախողումը՝ ուժի»:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշեց, որ իր վարչակազմը, բացի երկրի բնակչությունը կորոնավիրուսից պատվաստելուց, ստեղծում է «հարյուր հազարավոր» աշխատատեղեր և փորձում է երաշխավորել հասարակության մեջ ազնվությունն ու արդարությունը:










