Բրազիլիայում 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 79 հազար դեպք. RT
Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 79 726-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ այսպիսով երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 14.5 միլիոնը՝ հասնելով 14 521 289-ի:
Լրատվամիջոցը ներկայացրել է Բրազիլիայի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալները:
Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 398 185:










