Կառավարության նիստի օրակարգում էր «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին հարցը (տեսանյութ)
Կառավարությունը նիստ է գումարել։ Օրակարգում 50 հարց է։ Ներառված են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2019 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին, «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին հարցեր և այլ հարցեր։










