Հայիթիում 2 ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է առվազն 21 մարդ, վիրավորվել՝ 30-ը

10:13 • 29.04.21

Հայիթի կղզու կենտրոնական մասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 30-ը վիրավորվել է:

Այս մասին գրում է Sputnik-ի միջազգային ծառայությունը:

Նշվում է՝ վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ օ Պրենս քաղաքից մոտ 50 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած Արքահայա կոմունայում, որտեղ միկրոավտոբուսը բախվել է ավտոբուսին:

Մի քանի վիրավորներ գտնվում են ծանր վիճակում: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Նախնական տվյալների համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ ավտոբուսներից մեկի վարորդը չի հասցրել վերադասավորվել այլ երթևեկելի գոտի: