Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը (տեսանյութ)

11:10 • 29.04.21

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել։ Օրակարգում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին հարցերը։