Հնդկաստանի համար բուժսարքավորումների առաջին ինքնաթիռը Ռուսաստանից հասել է Նյու Դելի

01:34 • 29.04.21

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հնդկաստանի համար բժշկական սարքավորումներով բեռնված «Իլ -76» ինքնաթիռը ժամանել է Նյու Դելի: Այս մասին ТАСС-ին հայտնել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Դմիտրի Սոլոդովը:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ շարունակելով, որ հաջորդ ինքնաթիռի վայրէջքը տեղի կունենա մի քանի ժամից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության երկու ինքնաթիռ ավելի քան 22 տոննա մարդասիրական օգնություն կհասցնի Հնդկաստան ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության երկրորդ ինքնաթիռը համապատասխան բեռով, Մոսկվայի ժամանակով ժամը 19: 30-ին մեկնել է մերձմոսկովյան «Ժուկովսկիից»: