Սուդանում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է երկրում Ռուսաստանի հետ ռազմածովային բազայի ստեղծման պայմանագրի կասեցման մասին տեղեկությունը
Սուդանում Ռուսաստանի դեսպանատունը չի հաստատել Կարմիր ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար բազա ստեղծելու մասին համաձայնագրի սառեցման վերաբերյալ հաղորդագրությունները: Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության Instagram-ում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է Gazeta.ru-ն:
Դիվանագետներն ընդգծել են, որ նման համաձայնագիրը կասեցնելու մասին մեղադրանքները «չեն համապատասխանում իրականությանը, անկախ նրանից, թե ինչ են ասում այսպես կոչված «աղբյուրները»: «Խարթումում Ռուսաստանի դեսպանատունը սուդանական կողմից ոչ մի ծանուցում չի ստացել»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Al Arabia հեռուստաալիքը հայտնել էր, որ Սուդանը հայտարարել է աֆրիկյան հանրապետության տարածքում Ռուսաստանի հետ ռազմածովային բազա ստեղծելու մասին համաձայնագրի կասեցման մասին:










