Իսրայելում տրիբունայի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 44-ի. վիրավորվել է 150 մարդ (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Իսրայելում Լագ բա Օմեր կրոնական տոնակատարության ընթացքում տեղի ունեցած պատահարի տեսանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ամբոխը, տրիբունայի փլուզումից հետո, նեղ անցուղով դուրս գալիս:
Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 44 և վիրավորվել 150 մարդ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի հյուսիսային շրջաններից մեկում անցկացված տոնակատարության ժամանակ տրիբունիայի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել:
Ըստ տվյալների՝ մահվան դեպքերն ու վիրավորումները հիմնականում տրիբունայի փլատակների տակ մնալու հետևանքով եղած ճնշման պատճառով են եղել:
Տոնակատարության կազմակերպիչների հաշվարկներով՝ մասնակիցները թիվը գերազանցել է 100 հազարը:










