Հզոր պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի արևելքում. 30 մարդ մահացել է

20:29 • 30.04.21

Առնվազն 30 մարդ է զոհվել և ավելի քան 60-ը վիրավորվել Աֆղանստանի արևելքում գտնվող Լոգար նահանգում ռումբի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի 1TV հեռուստաընկերությանը:

Դեպքը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Պոլ-է Ալամում:

Մինչ այժմ տեղի խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

 

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի արևելքում. 30 մարդ մահացել է