Իսրայելում տոնակատարության ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով առնվազն 60 մարդ է մահացել

05:31 • 30.04.21

Իսրայելի հյուսիսային շրջաններից մեկում անցկացված տոնակատարության ժամանակ տրիբունիայի փլուզման հետևանքով առնվազն 38 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ ավելի քան 60 մարդ վիրավորվել է, որից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին: Ըստ տվյալների՝ մահվան դեպքերն ու վիրավորումները հիմնականում տրիբունայի փլատակների տակ մնալու հետևանքով եղած ճնշման պատճառով են եղել:

Տոնակատարության կազմակերպիչների հաշվարկներով՝ մասնակիցները թիվը գերազանցել է 100 հազարը: