«Հրաժարականի հիմքով ցանկացած պաշտոնյայի, այդ թվում՝ վարչապետի լիազորությունները դադարեցվում են»․ տեղի ունեցավ «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկում

11:13 • 30.04.21

Տեղի է ունենում «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկում։

Քննարկմանը անդրադարձ է կատարվում վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականության խնդրին, իրավական կարգավորումներին, ազդեցությանը ընտրությունների օրինականության վրա։

Քննարկման բանախոսներն են «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արթուր Հովհաննիսյանը, փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Արա Ղազարյանը, Գևորգ Դանիելյանը, Հասմիկ Ենգոյանը։