Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը Կազանից կվերադառնա այլ ինքնաթիռով

21:33 • 30.04.21

Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին կառավարությունից:

«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով»,- հայտնեցին և նշեցին, որ նախնական չեն կարող ասել ինչն է կոնկրետ խնդիրը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը Կազանից կվերադառնա այլ ինքնաթիռով