Ավելի քան 20 կին «Դոկտոր Ով» սերիալի աստղին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար
Ավելի քան երկու տասնյակ կին «Դոկտոր Ով» (Doctor Who) բրիտանական գիտաֆանտաստիկ սերիալի աստղ Նոել Քլարկին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մեղադրողների թվում են նաև նրա նախկին գործընկերները։ Ըստ հաղորդման՝ դերասանը ոչ միայն ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ, այլև անպարկեշտ լուսանկարներ ուղարկել։
Պարբերականը հաղորդմամբ՝ սեռական ոտնձգության դեպքերը տեղի են ունեցել 2004-2019 թվականներին։
«Իմ 20-ամյա կարիերայի ընթացքում աշխատանքում կարևորել եմ ներառականությունն ու բազմազանությունը, և իմ հասցեին ոչ մի բողոք չեմ լսել։ Եթե որևէ մեկը, որն աշխատել է ինձ հետ, երբեևէ իմ կողքին իրեն անհարմար է զգացել կամ կարծել է՝ անհարգալից վերաբերմունքի է արժանանում, ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում։ Ես կտրականապես հերքում եմ սեռական ոտնձգության վերաբերյալ ցանկացած մեղադրանք և մտադիր եմ պաշտպանել ինձ այդ կեղծ մեղադրանքներից»,- ասել է նա։










