Դոմինիկանայի բանտում հրդեհ է բռնկվել, որին նախորդել են անկարգություններ, կան տուժածներ և զոհ

03:47 • 01.05.21

Դոմինիկանայի Լա Ռոմանա բանտում բռնկված հրդեհի հետևանքով 24 մարդ այրվածքներ է ստացել, մեկը մահացել է այրվող իրերից թունավորման պատճառով:

RT-ն, հղում տալով Caribe տեղական պարբերականին, գրում է, որ տուժածները ստացել են առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ, ծխահարվել են:

Նշվում է, որ հրդեհը կարող էր բռնկվել բանտարկյալների կողմից կազմակերպված անկարգությունների հետևանքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 20 մարդ է զոհվել Մադագասկար կղզու հարավ-արևելքում գտնվող բանտում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:

 

Դոմինիկանայի բանտում հրդեհ է բռնկվել, որին նախորդել են անկարգություններ, կան տուժածներ և զոհ