Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա 18 զոհ (լուսանկարներ)

11:20 • 01.05.21

Կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարող Հնդկաստանի Գուջարաթ նահանգում հրդեհ է բռնկվել կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցում, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ, այդ թվում ՝ երկու բուժաշխատող է զոհվել, հաղորդում է Arab News-ը։

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Բհարուչ քաղաքում հրդեհը բռնկվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ կարճ միացման պատճառով, այն արդեն հաջողվել է մարել:

Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդում։ Հայտնի է, որ հրդեհից հետո հիվանդներին տարհանել են այլ հիվանդանոց։

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 19 միլիոն դեպք: Շուրջ 15 միլիոն մարդ ապաքինվել է, իսկ 211 853 մարդ մահացել է։

Coronavirus: At least 18 killed in India COVID hospital fire | News | DW |  01.05.2021Fire in hospital's intensive care kills 18 in India's Gujarat - TODAYReuters

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա 18 զոհ (լուսանկարներ)